Snoop Dogg-ը հսկայական կոկտեյլ է պատրաստել և հայտնվել Գինեսի գրքում (լուսանկարներ) 

23:29 • 30.05.18

Ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ պատրաստելով աշխարհում ամենամեծ կոկտեյլը:

Ինչպես ներկայացնում է Time-ը, ըմպելիքը նա պատրաստել է ռեփեր Warren G-ի և մի խումբ այլ մարդկանց հետ: Նրանց աշխատանքի արդյունքում կոկտեյլի ծավալը գերազանցել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցված նախորդ ռեկորդը:

Կոկտեյլն ստացել է Paradise անվանումը: Այն պատրաստվել է ջինից և հյութից: Ինչպես ամերիկացին խոստովանել է, շատ է սիրում այդ ըմպելիքը:

Հայտնի է, որ ռեփերի Doggystyle կոչվող առաջին ալբոմում ընդգրկված է Gin and Juice («Ջին և հյութ») ստեղծագործությունը:

Աղբյուրի տվյալներով՝ կոկտեյլի ծավալը կազմել է 500 լիտր: Ընդհանուր առմամբ, այն պատրաստելու համար պահանջվել է 180 շիշ ջին և 38 կուժ նարնջի հյութ:


 

Snoop Dogg-ը հսկայական կոկտեյլ է պատրաստել և հայտնվել Գինեսի գրքում (լուսանկարներ)