Թեհրանի շրջակայքում ուսումնական ռազմական ինքնաթիռ է կործանվել

14:20 • 30.05.18

Երեքշաբթի երեկոյան Իրանի մայրաքաղաքի շրջակայքում երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ուսումնական ինքնաթիռ է կործանվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի բանակի մամուլի ծառայությանը:

Սպահանից Թեհրան թռչող ինքնաթիռը կործանվել է Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտակայքում, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ՝ ինքնաթիռի անձնակազմի անդամները:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է ոչ բնակելի տարածքում:

Դեպքը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով: