Հարվի Վայնշտեյնին բռնաբարության մեղադրանք է ներկայացվել
Մանհեթենի դատարանի մեծ ժյուրին բռնաբարության մեղադրանք է ներկայացրել հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: Այս մասին հայտնում է NBC-ն:
«Այս մեղադրական եզրակացությունը մի քայլով մոտեցնում է ամբաստանյալին հանցագործությունների համար պատասխանատվությանը, որոնց համար նա մեղադրվում է», - ասել է Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը:
Վայնշտեյնի փաստաբան Բենջամին Բրաֆմանի խոսքով՝ պրոդյուսերը չի ընդունում իր մեղքը և մեղադրական եզրակացությունը մերժելու մասին միջնորդություն կներկայացնի:
«Եթե այս գործը հասնի դատավարության, մենք կակնկալենք պարոն Վայնշտեյնի արդարացումը», - ասել է Բրաֆմանը:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել էր՝ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք ինքնակամ ներկայանալուց հետո: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 70 կին նրան մեղադրել է սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար։










