Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Համայն Վրաց Կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ

16:20 • 31.05.18

Վրաստանում երկօրյա պաշտոնական այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները: Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը  հյուրընկալել է Համայն Վրաց Կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը: Այս մասին հայտնում է aliq media-ն:

Ավելի վաղ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել էր «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ վարչապետը և Աննա Հակոբյանը շրջայց էին կատարել կենտրոնում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը Թումանյանի տան ավանդույթներով հրավիրվել էր թեյախմության:

Այսօր նախատեսված է վարչապետի այցը Ջավախք: