ՀՀ ոստիկանությունը «քրեական հեղինակությունների» հավաք է կասեցրել (տեսանյութ)

12:36 • 31.05.18

ՀՀ ոստիկանությունը մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում «օրենքով գողերի» հավաք է կասեցրել:

Իրականացվել են համապատասխան գործողություններ, միևնույն ժամանակ, հավաքի մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:

Ոստիկանությունը հայտնում է, որ այսուհետ էլ նմանատիպ կենսակերպով անձինք լինելու են իրավապահ մարմինների ուշադրության ներքո: