Մալայզիայում ռեստորաններից մեկի աշխատակիցները սպասք են լվացել ջրափոսի մեջ (լուսանկարներ, տեսանյութ)
Մալայզիայում ռեստորաններից մեկի աշխատակիցները սպասք են լվացել ջրափոսի մեջ, ինչը նկարահանվել է ականատեսների կողմից: Տեսանյութին ուշադրություն է դարձրել The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեսանյութում Կուալա Լումպուր քաղաքի հեղինակավոր թաղամասերից մեկում գտնվող Raj's Banana Leaf հաստատության աշխատակիցներն են: Տեսանյութում երևում է՝ ինչպես են նրանք կքանստած կեղտոտ ջրի մեջ պարզաջրում սկուտեղները:
Ռեստորանի ղեկավարությունը ներողություն է խնդրել այցելուներից՝ նշելով, որ ամեն ինչում մեղավոր են «նոր աշխատակիցները»:
«Հիգիենան ու մաքրությունը մեր հիմնական առաջնահերթություններն են», - հավաստիացրել են նրանք և անվճար ընթրիք առաջարկել հյուրերին:
Նշվում է, որ միջադեպից հետո առողջապահական ծառայությունը փակել է ռեստորանը, քանի որ հայտնաբերել է, որ հաստատությունում սպասք լվանալու համար նորմալ լվացարաններ չկային:












