Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն չունի. նման խոսակցություններն անհեթեթություն են. Հ. Պետրոսյան

13:58 • 31.05.18

Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն չունի. նման խոսակցություններն անհեթեթություն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

«Սա նոր չէ, մի քանի շաբաթ առաջ նույն ինֆորմացիան շրջանառվեց, և մենք հերքեցինք՝ ասելով, որ Արմեն Սարգսյանը մտադիր չէ կուսակցություն ստեղծել: Համաձայն Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը պետք է լինի անկուսակցական»,- հայտնեց  Հ. Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ մամուլը գրում է, որ Արմեն Սարգսյանն ինտենսիվ աշխատում է նոր կուսակցություն ստեղծելու ուղ­ղությամբ, որն ինքը ղեկավարե­լու է ստվերից, և այս օրերին նախագահը հանդիպում և նշանակումներ է կատարում պետական ապա­րատի նախկին աշխատակից­ներին:

Ինչ վերաբերում է ստվերից կուսակցության ղեկավարելու տեղեկությանը, նախագահի օգնականը նշեց. «Անհեթեթություն են նման խոսակցությունները: Նախագահը կուսակցական չէ, չի եղել և մտադիր չէ լինել»: