Վերին Լարսի անցակետում թույլ չեն տվել հայկական արտադրության ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրումը Ռուսաստան

16:40 • 31.05.18

Վերին Լարսի սահմանային անցակետում՝ Ռուսաստան մուտք գործելիս, կանգնեցվել է ՀՀ քաղաքացու վարած բեռնատարը, որի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Հայաստանում արտադրված 300.000 ծխախոտ:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, Հյուսիսօսական մաքսային ծառայության փոխանցմամբ՝ բեռը սահմանված կարգով հայտարարագրված չի եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում քննարկվում է վարորդի նկատմամբ մաքսանենգության հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը: