Ֆլորիդայում վերամբարձ կռունկն ընկել է բնակելի տների վրա (լուսանկարներ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լաուդերհիլ քաղաքում վերամբարձ կռունկն ընկել է բնակելի տների վրա, ինչի հետևանքով տուժել է 2 մարդ, ասվում է քաղաքի հրշեջ ծառայության թվիթերյան էջում:
Հայտնի է, որ վերամբարձ կռունկն օգտագործվում էր էլեկտրափոխանցման գծերի անցկացման համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկնելուց այն վնասել է տներից մեկի տանիքը:
Փրկարարներն ուսումնասիրում են դեպքի վայրը, որպեսզի համոզվեն, որ փլատակների տակ մարդ չի մնացել:
Վերամբարձ կռունկի ընկնելու պատճառը դեռևս հայտնի չէ:

![]()











