ԻՊ-ի աջակիցը խոստովանել է, որ 4-ամյա արքայազն Ջորջին սպանելու կոչ է արել
Երեսուներկուամյա քարոզիչ Հուսնեյն Ռաշիդն իր գործով դատավարության ժամանակ խոստովանել է, որ կոչ է արել ջիհադիստներին սպանել բրիտանական գահի 4-ամյա ժառանգորդ արքայազն Ջորջին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ռաշիդի խոստովանության համաձայն՝ ինքը կոչ է արել թույն լցնել արքայազնի պաղպաղակի մեջ, ինչպես նաև թունավորել նրա հետ նույն նախադպրոցական կրթական հաստատությունում սովորող մյուս երեխաներին:
Հայտնի է, որ ծայրահեղականն այս կոչերը հղել է իր գաղտնի առցանց ֆորումի միջոցով՝ ապագա ահաբեկիչներին քաջալերելով այլ հարձակումներ իրագործել թույնի, քիմիական նյութերի, պայթուցիկների ու սառը զենքի միջոցով:
Մոլեռանդ իսլամիստը, որը քարոզում էր Լանքաշիրի մզկիթներից մեկում, իր առցանց հարթակում հրապարակել էր արքայազն Ջորջի լուսանկարները, նրա նախակրթարանի հասցեն ու այլ տեղեկություններ՝ նշելով, որ «թագավորական ընտանիքի հերթն էլ պետք է հասնի»:
.jpg)












