Կիրովում ձյուն է տեղացել (տեսանյութ)
Գարնան վերջին օրը ռուսական Կիրով քաղաքում ձյուն է տեղացել: Այս մասին «РИА Новости»-ին հաղորդել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կիրովի մարզային վարչության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր շրջանում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -3 աստիճան:
«Այսօր ժամը 12:00-ից հետո Կիրովում ձյուն է տեղացել: Տեղումներն ուժեղ չէին», - նշել են մամուլի ծառայությունում:
Կիրովի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնն, իր հերթին, նախազգուշացրել է, որ ամառվա առաջին օրերը Կիրովի մարզում շատ ցուրտ կլինեն:
Նշվում է, որ հունիսի մեկի գիշերը և ցերեկը և հունիսի երկուսի գիշերը Կիրովի մարզում գիշերը ձյան, իսկ ցերեկը անձրևի տեսքով տեղումներ են սպասվում:










