Լավրովը զարդատուփ է նվիրել Կիմ Չեն Ընին (լուսանկար, տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Փհենյանում կայացած հանդիպման ժամանակ նախշերով զարդարված զարդատուփ է նվիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, գրում է РИА Новости գործակալությունը։
«Ես հուսով եմ՝ Ձեզ դուր է գալիս», - ասել է Լավրովը՝ կատակելով, որ այնտեղ կարելի է նաև գաղտնի իրեր պահել։
Զարդատուփի հետ միասին ՌԴ ԱԳ նախարարը Հս․ Կորեայի ղեկավարին է հանձնել նաև դրա բանալին։
«Ահա փոքրիկ բանալին, այստեղ կարելի է նույնիսկ գաղտնի իրեր պահել», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ Լավրովը Կիմ Չեն Ընին հրավիրել է Ռուսաստան։
«Եկեք Ռուսաստան, մենք շատ ուրախ կլինենք», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նախքան Կիմ Չեն Ընին հանդիպելը, Լավրովը բանակցել է հյուսիսկորեացի գործընկերոջ՝ Լի Յեն Հոյի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, Կորեական թերակղզու շուրջ իրավիճակն ու միջազգային օրակագի որոշ հարցեր:
Հանդիպումից հետո Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորություն ունեն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների շրջանակում։
Հիշեցնենք, որ այժմ Փհենյանն ակտիվ նախապատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատմական հանդիպմանը:











