Պերուում առգրավվել է 45 մլն դոլարի կոկաին՝ հայտնի նարկոբարոնների լուսանկարներով

11:38 • 31.05.18

Պերուի ոստիկանությունն առգրավել է ավելի քան 1 տոննա կոկաին, որը փաթեթավորված է եղել հայտնի նարկոբարոնների պատկերներով տոպրակների մեջ:

Ինչպես նշում է ria.ru-ն, թմրանյութը նախատեսված է եղել Իսպանիայի համար: Կոկաինով փաթեթների վրա եղել են Պաբլո Էսկոբարի, Խոակին Գուսման Լոերայի նկարները:

Իրավապահների կարծիքով՝ նարկոբարոնների լուսանկարներն օգտագործվել են մատակարարների կողմից գնորդներին ապրանքի մաքրության հարցում վստահեցնելու համար:

Նշվում է, որ առգրավված 1.15 տոննա կոկաինը հայտնաբերվել է սառեցված ձկան բեռում: Դրա արժեքը 45 մլն դոլար է:

Հիշեցնենք, որ կոլումբացի նարկոբարոն Էսկոբարը սպանվել է 1993թ.՝ ոստիկանության իրականացրած հատուկ գործողության շրջանակում: Սպանությունից հետո նրա նարկոկարտելի գոյությունը դադարեցվել է:

Ինչ վերաբերում է Գուսմանին, ապա ոստիկանները նրան բռնել են Մեքսիկայում ու 2017թ. արտահանձնել ԱՄՆ-ին:

 

 

Картинки по запросу В Перу конфисковали более тонны кокаина с фотографиями наркобаронов