ՆԱՍԱ-ի տիեզերագնացը պատմել է տիեզերքից պիցցա պատվիրելու մասին

20:47 • 31.05.18

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) տիեզերագնաց Մայքլ Մասսիմինոն խոստովանել է, որ մի անգամ ինքը պիցցա է պատվիրել տուն ուղիղ տիեզերանավից: Այս մասին նա ասել է "One Strange Rock" վավերագրական հեռուստասերիալի ցուցադրության ժամանակ:

Space.com-ի պորտալի հաղորդմամբ՝ հեռուստասերիալի վերջին սերիայի ցուցադրության ժամանակ տիեզերագնացներ Փեգի Ուիթսոնը և Մայքլ Մասսիմինոն կիսվել են տիեզերքում երկար ժամանակ մնալու իրենց տպավորություններով: Նրանք պատմել են, որ թռիչքների ժամանակ կարոտում են բոլորի համար սովորական կենցաղային իրերը և «սովորական» ուտելիքը:

Մասսիմինոն խոստովանել է, որ մի օր ինքն այնքան է կարոտել պիցցան, որ ուղիղ տիեզերանավից զանգահարել է առաքման ծառայությանը: Տղամարդը պարզաբանել է, որ զանգի ժամանակ ինքը վերադառնում էր Երկիր, և պատվիրել պիցցան իր տան հասցեով: