Թուրքիայում գործող հայկական «Ոմանք» խումբը համերգներով հանդես կգա Հայաստանում

11:44 • 31.05.18

Թուրքիայում գործող հայկական «Ոմանք» երաժշտական խումբը համերգներով հանդես կգա Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը։

Պոլսահայ երիտասարդների խումբը կնվագի երևանյան մի շարք ակումբներում, այնուհետև կմեկնի Գյումրի և Վանաձոր: Ընդհանուր առմամբ, խումբը Հայաստանում կունենա 5 համերգ։

Նշենք, որ սա «Ոմանք»-ի առաջին այցը չէ Հայաստան։ 

Երիտասարդական խումբն իր երգացանկում է ներառել հիմնականում հայկական ժողովրդական երգեր՝ համեմելով դրանք ժամանակակից մշակումներով։ «Ոմանք»-ի երգացանկում տեղ են գտել նաև Սայաթ-Նովայի, Արտո Թունջբոյաջյանի գործերն ու Դանիել Վարուժանի՝ երգի վերածված բանաստեղծությունները։

 

 


Պոլսահայերի «Ոմանք» երաժշտական խումբը համերգներ կտա Հայաստանում

Թուրքիայում գործող հայկական «Ոմանք» խումբը համերգներով հանդես կգա Հայաստանում