Չափազանց մեծ ծավալով վատ լուրերը կարող են ազդել մարդու առողջության վրա

23:11 • 01.06.18

Հրատապ լուրերից յուրաքանչյուրի հաղորդմանը զուգահեռ աշխարհը կարծես թե առավել խոր ճգնաժամի մեջ է հայտնվում: Վատ լուրերն ազդեցություն են թողնում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև յուրաքանչյուրիս հոգեկան առողջության վրա, գրում է CNN-ը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, անցյալ տարի աշխարհի տարբեր հատվածներում մոլեգնող փոթորիկներն ու Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը, Միացյալ Նահանգների դպրոցներում տեղի ունեցած հրաձգության դեպքերը կազմում են համաշխարհային լուրերի մի մասը միայն:

Ըստ ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի տեղեկատվության ազգային կենտրոնի՝ անցյալ տարվա ընթացքում ԱՄՆ-ում եղանակային պայմաններով պայմանավորված 16 տարրերային աղետ է գրանցվել, որը հանգեցրել է ավելի քան 1 մլրդ դոլարի նյութական կորստի:

Նորագույն տեխնոլոգիաների զարգացման և լրատվության շուրջօրյա հասանելիության պարագայում վերջին մի քանի տարում մեծացել է նաև վատ լուրերի բացասական ազդեցությունը: