ԱՄԷ-ի դատարանը 28 մարդու դատապարտել է բանկերից մեկից ավելի քան 170 միլիոն դոլարին համարժեք դիրհամ գողանալու փորձի համար

14:29 • 01.06.18

Աբու Դաբիի դատարանը 28 մարդու դատապարտել է ազատազրկման տարբեր ժամկետների, որոնց ընդհանուր թիվը կազմել է 283 տարի։ Նրանք դատապարտվել են ԱՄԷ-ի մայրաքաղաքի բանկերից մեկում էլեկտրոնային փոխանցման միջոցով ավելի քան 170 միլիոն դոլարին համարժեք դիրհամ գողանալու փորձի համար, հայտնում է Khaleej Times-ը:

Տարբեր երկրների քաղաքացիները մեղավոր են ճանաչվել խարդախության և բանկից միջոցների անօրինական փոխանցման համար: Դատապարտվածների թվում են Հնդկաստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի, Կանադայի և Ռուսաստանի քաղաքացիներ: Ութ մարդ դատապարտվել է 15 տարվա, 10-ը՝ 10-ական տարվա ազատազրկման։ Բացի այդ, ևս ինը մարդ դատապարտվել է յուրաքանչյուրը յոթ տարվա ազատազրկման:

Նրանք նաև տուգանվել են նույն գումարի չափով, որը փորձել են գողանալ, բացի այդ, քաղաքացիները պետք է բանկին վերադարձնեն 3 միլիոն դոլարը, որ նրանց հաջողվել է գողանալ: