Տարեսկզբից ի վեր Եվրոպա է ժամանել ավելի քան 32 հազար փախստական
2018 թվականի սկզբից ի վեր Եվրոպա ժամանած ներգաղթյալների և փախստականների թիվը գերազանցել է 32 հազարը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ 2018 թվականի առաջին 150 օրվա ընթացքում ծովային ճանապարհով Եվրոպա է ժամանել 32 հազար 80 ներգաղթյալ ու փախստական: 42 տոկոսը ժամանել է Իտալիա, 34 տոկոսը՝ Հունաստան: Մնացած 24 տոկոսը՝ Իսպանիա»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածում Եվրոպա է ժամանել 70.870 մարդ, իսկ 2016 թվականին՝ 230.230 մարդ:
Միջերկրական ծովում տարեսկզբից ի վեր մահացած ներգաղթյալների ու փախստականների թիվը 600 է:










