Մանչեսթերում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտների խմբի, կա 5 տուժած
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտների խմբի, ինչի հետևանքով լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել 5 մարդ, այս մասին տեղեկացնում է տեղի ոստիկանության Twitter-ի պաշտոնական էջը։
Նշվում է, որ վարորդը մեքենայով հասցրել է փախուստի դիմել դեպքի վայրից։ Ներկա պահին տարվում են նրա որոնողական աշխատանքները։
Շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ տուժածները բավականին լուրջ վնասվածքներ են ստացել։ Ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, այժմ փակ է։ Ոստիկանությունը, սակայն, տեղի ունեցածն ահաբեկչության հետ չի կապում։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։










