Վենեսուելայի մետրոյում անվճար երթևեկություն են հայտարարել՝ տոմսերի համար անհրաժեշտ թղթի բացակայության պատճառով
Վենեսուելայի իշխանությունները մետրոյի անվճար երթևեկություն են հայտարարել մայրաքաղաք Կարակասի մետրոպոլիտենում՝ տոմսերի տպագրության համար անհրաժեշտ թղթի բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Կարակասի մետրոպոլիտենի 53 կայարանում իջեցվել են արգելափակոցները. ուղևորներին անվճար են ներս թողնում:
«Անվճար են երթևեկում, քանի որ տոմս տպագրելու համար թուղթ չկա», - պատմել է մետրոյի կայարաններից մեկի աշխատակիցը:
Նշվում է, որ երկրի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը:










