+45 աստիճան. Մեքսիկայում անոմալ շոգերի պատճառով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել (լուսանկարներ)

10:57 • 01.06.18

Մեքսիկայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրի 31 նահանգներից 22-ում՝ անոմալ շոգերի պատճառով: Այդ մասին հայտնում է Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը, հաղորդում է korrespondent.net-ը:

Արտակարգ դրություն է հայտարարվել անմիջապես 573 քաղաքում:

Որոշ վայրերում օդի ջերմաստիճանը հասնում է +45-50 աստիճանի:

Մայիսի 30-ին Մեխիկոյում գրանցվել է օրվա համար մոտ 100 տարվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը. ջերմաչափի սանդղակը հասել է +31,7 աստիճանի:

 

 

Children cool off in a fountain during a heat wave, Mexico City, Mexico, May 31, 2018. EPA-EFE/Mario Guzman

A woman covers her face from the sun during a heat wave, Acapulco, Mexico, May 31, 2018. EPA-EFE/David Guzman