Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած բանակցություններից հետո Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ ալ Նահայանին ցուցադրել է ռուսական արտադրության «Կորտեժ» շարքի իր լիմուզինը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, պաշտոնական մասից՝ բանակցություններից և համատեղ փաստաթղթեր ստորագրելուց հետո Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազնը Կրեմլի Մեծ պալատից դուրս են եկել փողոց, որտեղ ՌԴ ղեկավարը ցուցադրել է իր լիմուզինը:
Արքայազնն ուսումնասիրել է մեքենան արտաքինից, ապա նաև նստել է:
«Կորտեժ» նախագծի լիմուզինով առաջին անգամ Պուտինը երթևեկել է մայիսի 7-ին կայացած երդմնակալության արարողության ժամանակ:
Տեսանյութն՝ այստեղ:











