Նիդեռլանդական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել՝ ուղևորի գարշահոտության պատճառով

11:18 • 01.06.18

Նիդեռլանդական «Տրանսավիա» ավիաընկերության Boeing 737 օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել՝ ուղևորներից մեկի գարշահոտության պատճառով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ հոտն այն աստիճան անտանելի է եղել, որ որոշ ուղևորներ սկսել են փսխել և նույնիսկ ուշագնաց են եղել:

Հայտնի է, որ ինքնաթիռն իրականացնում էր Նիդեռլանդներից դեպի Գրան Կանարիա չվերթը, սակայն ստիպված է եղել վայրէջք կատարել Պորտուգալիայում:

Սկզբում անձնակազմն ուղևորին փորձել է մեկուսացնել զուգարանում, բայց ի վերջո որոշվել է արտակարգ վայրէջք կատարել: Դրանից հետո «բուրավետ» ուղևորը հեռացվել է ինքնաթիռից:

Ուղևորներից մեկի խոսքով՝ տղամարդու մարմնից եկող հոտն ուղղակի անտանելի է եղել: