Թբիլիսիից Բաքու ուղևորվող զբոսաշրջային ավտոբուսը բախվել է «ԿամԱԶ»-ի և «Մերսեդես»-ի (լուսանկարներ)
Բաքու-Ղազախ ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսը բախվել է «ԿամԱԶ» և «Մերսեդես» ավտոմեքենաների, հաղորդում է minval.az-ը:
Վթարը տեղի է ունեցել Հաջիկաբուլի շրջանում:
Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից:
Ավտոբուսում եղել են զբոսաշրջիկներ, մասնավորապես՝ միջին դպրոցի աշակերտներ ու նրանց ծնողները: Նրանք վրացական Գորի քաղաքից ուղևորվում էին Բաքու՝ էքսկուրսիայի: 20 երեխա և նրանց ծնողները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:










