Գազայի հատվածում պաղեստինցի բուժքույր է սպանվել․ Reuters

12:30 • 02.06.18

Գազայի հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ու իսրայելցի զինվորականների միջև բախման ընթացքում մահացել է պաղեստինցի բուժքույր Ռազան ալ Նաջարը, գրում է բրիտանական Reuters գործակալությունը։

Նշվում է, որ 21-ամյա բուժքույրը կամավորական էր և սպանվել է Խան Յունիս քաղաքից դեպի արևելք սահմանային պատնեշի մոտակայքում՝ վիրավորներին օգնություն ցույց տալու փորձի ժամանակ։

Դեպքի ականատեսների պնդմամբ՝ Նաջարը կրել է ճերմակ համազգեստ ու ձեռքերը վեր է բարձրացրել, երբ իսրայելցի զինվորականները կրակել են նրա ուղղությամբ։

Ավելի վաղ իսրայելական կողմը հայտնել է, որ իրենց դիպուկահարները թիրախավորում են միայն վտանգ ներկայացնող անձանց, սակայն երբեմն կարող են և վիրավորել կողմնակի մարդկանց։

Իսրայելի բանակն առանձին հայտարարությամբ նշել է, որ տվյալ հարձակումն արվել է ի պատասխան Իսրայելի սահմանին պաղեստինցիների բողոքի ակցիայի ուժեղացմանը։