Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի լուսանկարը՝ Կիմ Չեն Ընից ստացած նամակը ձեռքում

09:29 • 02.06.18

Սպիտակ տունն ուրբաթ երեկոյան հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որում Թրամփը պատկերված է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտկոմի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլի հետ, իսկ ձեռքում պահել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընից ստացած նամակը, գրում է The Hill-ը՝ նախագահի օգնական Դեն Սկավինոյին հղումով։


Ավելի վաղ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ նամակը «շատ լավն է ու հետաքրքիր, սակայն նա դեռ չի բացել ու չի կարդացել այն»։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ հնարավոր է՝ իրեն մեծ անակնկալ է սպասվում։


ԱՄՆ առաջնորդը նաև հաստատել է, որ պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում։ Մինչ այդ, Սպիտակ տունը հայտնել էր, որ հանդիպման նախապատրաստությունը կավարտվի նախատեսված ժամկետում՝ չնայած նրան, որ ավելի վաղ հանդիպման պայմանավորվածությունը գրեթե չեղարկվել էր։