Սարգիս Խանդանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

15:37 • 02.06.18

ՀՀ վարչապետի որոշմամբ Սարգիս Խանդանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով.
Սարգիս Խանդանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,– ասվում է որոշման մեջ։

Սարգիս Խանդանյանի կենսագրությունը

Կրթությունը


2010թ. ավարտել է ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետը
2013թ. ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը (University College London), որտեղ ուսանել է թվային մարդաբանություն


Աշխատանքային փորձը


2009-2010 թթ. աշխատել է Breavis (նախկին IPSC) ընկերությունում
2010-2015 թթ. որպես լրագրող աշխատել է Civilnet.am–ում
2014-2015 թթ. աշխատել է Change.org–ում (Ստամբուլ)
2015-2016 թթ. աշխատել է Հայ բարեգործական ընդհանուր միությունում (AGBU Europe)
2016-2018 թթ. Ավրորա մարդասիրական նախաձեռնությունում