Սպանություն Երևանում. «Ոսկու աշխարհ» խանութում հայտնաբերվել է տղամարդու դի, կա նաև վիրավոր. Shamshyan.com

23:42 • 02.06.18

Այսօր՝ հունիսի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ» խանութ-սրահում մահացած տղամարդ կա:

«Ոսկու աշխարհի» կենտրոնական մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արամ Ասատրյանն է, իսկ 1 մարդ էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև սպանվածի և վիրավորի ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ: