Սիրիայում հայտնել են միջազգային կոալիցիայի հասցրած նոր ավիահարվածի մասին, հաղորդվում է մի ընտանիքի 8 անդամի մահվան մասին

12:53 • 02.06.18

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան նոր ավիահարված է հասցրել Սիրիային, ըստ սիրիական պետական SANA գործակալության՝ թիրախավորվել են խաղաղ բնակիչներ։

«Միջազգային կոալիցիան իրականացրել է հերթական կոտորածը, որի հետևանքով մահացել է Էլ Հասաքե նահանգի Դիբ Հադաջ համայնքում բնակվող մի ընտանիքի 8 անդամ», - ասված է տարածված հայտարարության մեջ։


Մայիսի 2-ին սիրիական լրատվամիջոցները հայտնել էին կոալիցիայի հարվածների հետևանքով 25 խաղաղ բնակչի մահվան մասին, 10 օր անց Սիրիայում հայտնեցին նոր հարվածների մասին, որոնց հետևանքով մահացել է 17 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ավելի վաղ նշել է, որ 2014 թվականից ի վեր Սիրիայի և Իրաքի տարածքում իրենց գործողություններից մահացել է միայն 892 խաղաղ բնակիչ։