«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց 5 ամսվա չվճարված աշխատավարձերը, սպառում են գործադուլով
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներրը պահանջում են իրենց 5 ամսվա չվճարված աշխատավարձերը և վստահեցնում են, որ ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև իրենց խնդրին լուծում տվի: Նրանց խոսքով՝ չվճարված աշխատավարձի չափն ընդհանուր կազմում է 45 մլն դրամ:
«Միանգամից մեր աշխատավարձը պետք է տան, չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունն այդ 45 մլն դրամ չունի»,- ասացին նաիրիտցիները:
Միևնույն ժամանակ աշխատակիցները տեղակացրեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է իջեցրել խնդիրը կողմերի հետ քննարկել: Սակայն կողմերից մեկը՝ ԱԻՆ-ը, նշել է, որ սա երկկողմանի քննարկման հարց չէ և պետք է լինի բազավեկտոր քննարկում:
«ԱԻՆ-ն ասում է, որ սա ոչ միայն իրենց ու Էներգետիկայի նախարարության հետ պիտի քննակվի, այլև պետք է մասնակից լինի Ֆինանսների նախարարությունը և այլ, որպեսզի կազուսային վիճակ չստեղծվի, որը հիմա առկա է»,- շեշտեցին նրանք:
Ըստ «Նաիրիտ»-ի աշխատակիցների՝ խնդիր է դրված, որ գործարանի պահպանման գործառույթներն իրականացրած աշխատակիցներին կարգավիճակ տան, իսկ գործատուն լինի ԱԻՆ-ը: Նրանք հավելեցին, որ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ, երբ ԱԻՆ-ը ճանաչվի, գործատուն պետք է առաջարկների փաթեթ ներկայացնի Կառավարությանը:
Սակայն նաիրիտցիները պնդում են, որ իրենց հստակ ժամանակացույց է պետք, թե իրենց խնդիրները ե՞րբ են վերջնականապես կարգավորվելու, հակառակ դեպքում իրենք աշխատանքի չեն գա:










