Քաբուլի Պոլիտեխնիկական համալսարանի մոտ որոտացած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ

15:01 • 04.06.18

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ Պոլիտեխնիկական համալսարանի մոտ, որոտացած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ, այս մասին հաղորդում է TOLOnews հեռուստաալիքի Twitter-ի էջը։

Հայտնի է, որ պայթյունի իրականացման պահին համալսարանի շենքի մոտ մեծ կրոնական ժողով էր անցկացվում։

Նշվում է, որ մահացածներից 7-ը համալսարանի ուսանողներ են, 4-ը՝ անվտանգության աշխատակիցներ։

Զոհերից 3-ի ինքնությունը դեռևս չի պարզվել։ Աղբյուրը հայտնում է 17 տուժածի մասին։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։