Չինաստանի ու ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը մեծ պոտենցիալ ու վառ ապագա ունի. ՌԴ-ում Չինաստանի դեսպան
Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցությունը մեծ պոտենցիալ ու վառ ապագա ունի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Լի Հուեյը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԵԱՏՄ բոլոր երկրները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարևոր մասնակիցներ են: Այդ երկրների տնտեսությունները և Չինաստանի տնտեսությունը բնորոշվում են բարձր փոխլրացնող հատկությամբ: Չինաստան-ԵԱՏՄ համագործակցությունը մեծ պոտենցիալ և վառ ապագա ունի»,- հայտարարել է Լի Հուեյը:
ԵԱՏՄ-ն և Չինաստանը մայիսի 17-ին Աստանայում առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Նրանք առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցություններ են վարել վերջին երկու տարիներին։










