Ֆրանսիայի ոստիկանությունը ներգաղթյալների ևս երկու ճամբար է վերացրել Փարիզում
Ֆրանսիայի ոստիկանությունը երկուշաբթի սկսել է Փարիզում փախստականների ևս երկու ճամբարի փակման աշխատանքները՝ անցած շաբաթ մեկ այլ ճամբար վերացնելուց հետո, հայտնում է Reuters գործակալությունը:
Դրանցից մեկը գտնվում է Փարիզի հյուսիս-արևելքում՝ Պորտ դը Պուասոնյեում, մյուսը՝ Սեն Մարտեն ջրանցքի մոտ:
Անցած շաբաթ իշխանությունները ոչնչացրել են ամենամեծ՝ «Հազարամյակ» ճամբարը, որտեղ ապրել է ավելի քան 1000 ներգաղթյալ, հիմնականում՝ Սուդանից, Սոմալիից և Էրիթրեայից: Նրանք բոլորը տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ:










