Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի. հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ (լուսանկարներ, տեսանյութ)

09:32 • 04.06.18

Գվատեմալայում տեղի է ունեցել Ֆուեգո հրաբխի՝ վերջին տարիների ընթացքում ամենախոշոր ժայթքումը, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Հունիսի 4-ի տվյալներով՝ զոհերի թիվն ավելացել է՝ 7-ից հասնելով 25-ի, մինչդեռ տուժածների թիվը գերազանցում է 300-ը:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 3.100 մարդ տարհանվել է վտանգի գոտուց ու տեղակայվել ժամանակավոր ապաստարաններում:

Հայտնի է, որ հրաբխային մոխրի ու փոշու սյան բարձրությունը հասել է 10 կմ-ի: Մինչդեռ արտահոսած լավայի երկարությունը 8 կմ է:

Ստեղծված իրավիճակի հետևանքով փակվել է երկրի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը: Երկրի իշխանությունները վտանգի գոտուն մոտ գտնվող տարածքներում հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ: Մայրաքաղաք Գվատեմալա Սիթիում հայտարարվել է արտակարգ դրություն:

 

Volcan de Fuego exploded Sunday 27miles away from Guatemala City, killing 25 in its wake

Картинки по запросу fuego volcano

The eruption sent lava flows into nearby areas and covered communities in clouds of ash

Distraught locals flee El Rodeo village while covered in ash after the volcano erupted around 12

A police officer carries a baby away from the damage left by the Fuego Volcano in El Rodeo

Police officers carry away the body of a wounded man who is covered entirely in ash 

A volunteer firefighter carries away a child following the eruption of the volcano in El Rodeo