Կառավարությունից չստանալով որևէ արձագանք՝ գնդեվազցիները կրկին փակել են Ամուլսարի ոսկու հանք տանող դաշտամիջյան ճանապարհները. Վ. Գալստյան

12:03 • 04.06.18

Կառավարությունից չստանալով որևէ արձագանք՝ կրկին փակվեցին դեպի ոսկու հանք բարձրացող դաշտամիջյան ճանապարհները. իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը:

Ըստ նրա՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ցույցը կդադարեցվի հանքի շինարարական աշխատանքների դադարեցումից հետո։

«Քանի որ պլանավորվել է երկարատև պայքար հանքի աշխատանքների վերջնական դադարեցման համար, ուստի որդեգրվել է հերթափոխով և արագ մոբիլիզացիոն տակտիկան։ Այսինքն՝ ճանապարհը փակում ենք հստակ գրաֆիկով, բայց անհրաժեշտության դեպքում 15-20 րոպեի ընթացքում դառնում ենք մինչև 300 մարդ, խիստ անհրաժեշտության դեպքում ոտքի է կանգնում Գնդեվազի ողջ բնակչությունը»,-գրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահը: