Մելանյա Թրամփն ամուսնուն չի ուղեկցի Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը

09:56 • 04.06.18

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնուն՝ նախագահ Դոնալդ Թրամփին, չի ուղեկցի Քվեբեկում կայանալիք G7 գագաթնաժողովին, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք պատմական հանդիպման ժամանակ:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին հայտարարել են Սպիտակ տնից:

Քառասունութամյա տիկին Թրամփը մայիսի 10-ից առ այսօր հանրությանը չի ներկայացել: Հայտնի է, որ նա երիկամի բարորակ նորագոյացության վիրահատություն է տարել ու մայիսի 19-ին վերադարձել է Սպիտակ տուն:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի առաջին տիկինը Թրամփին ուղեկցել էր G7 ամենամյա գագաթնաժողովի ժամանակ, որը կայացել էր Իտալիայում: