Բրիտանական դպրոցներից մեկում տղաներին պարտադրել են կարճ տաբատի փոխարեն կիսաշրջազգեստ կրել
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդշիր քաղաքի Chiltern Edge միջնակարգ դպրոցում արական սեռի աշակերտները տեղեկացվել են, որ շոգ ամիսներին տաբատի փոխարեն իրենք կարող են կիսաշրջազգեստով դպրոց գնալ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դպրոցի ղեկավարությունը նման որոշում է կայացրել աշակերտների համար գենդերային չեզոք համազգեստ սահմանելու քաղաքականության արդյունքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ դպրոցի ղեկավարությունը տղաներին արգելել է շոգի պատճառով կարճ տաբատ կրել՝ առաջարկելով տաբատը փոխարինել կիսաշրջազգեստով:
Պարբերականը նկատում է, որ վերջին շրջանում բրիտանական որոշ դպրոցներում համազգեստների համար կիրառվում է գենդերային չեզոք մոտեցում, որպեսզի տրանսգենդեր աշակերտներն իրենց լավ զգան: Շատ դպրոցներում այժմ ընդունված է, որ աշակերտները, անկախ իրենց սեռից, կարող են դպրոց հաճախել կիսաշրջազգեստով կամ կարճ տաբատով:










