Արտակ Սարգսյանը դուրս եկավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունից

21:21 • 05.06.18

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ լքում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ:

Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մինչ այս արդեն «ՀՀԿ» խմբակցությունից դուրս էին եկել Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը: