Առողջապահության փոխնախարարներ են նշանակվել

15:01 • 05.06.18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սերգեյ Խաչատրյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝  առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել նաև Լենա Նանուշյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Լենա Նանուշյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման տեքստում։