Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը կհանդիպեն Սինգապուրի Սենտոսա կղզում

22:56 • 05.06.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպելու են հունիսի 12-ին Սինգապուրի Սենտոսա կղզում:  INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

«Նախագահի և Կիմ Չեն Ընի սինգապուրյան գագաթնաժողովի վայրը կլինի Սենտոսա կղզու Capella հյուրանոցը»,- ասվում է Սանդերսի թվիթերյան հաղորդագրության մեջ:

Սանդերսն ամերիկյան կողմի անունից շնորհակալություն է հայտնել սինգապուրցիներին հյուրընկալության համար:

Թրամփն ավելի վաղ հաստատել էր, որ հունիսի 12-ին հանդիպելու է հյուսիսկորեացի առաջնորդի հետ: