Ավտովթար Արարատի մարզում. կա 2 զոհ. shamshyan.com

09:47 • 05.06.18

ВАЗ 2106 մակնիշի 34 DC 930 համարանիշի ավտոմեքենայի վարորդն այսօր՝ ժամը 07։40-ի սահմաններում, Երևան-Երասխավան ավտոճանապարհի Արտաշատի կամրջի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրափոսում։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։