Արևելյան Երուսաղեմում վնասազերծել են Նեթանհայուի դեմ մահափորձ պատրաստողների խմբի. i24news
Իսրայելի ուժայիններն Արևելյան Երուսաղեմում չեզոքացրել են ահաբեկչական խմբի, որը մահափորձ էր պատրաստում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի դեմ: Այս մասին հայտնում է i24news տեղեկատվական պորտալը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ահաբեկչական խմբի գործունեությունը ղեկավարվել է Սիրիայի տարածքից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշվում է, որ այժմ Նեթանյահուն եվրոպական շրջագայություն է իրականացնում: Երկուշաբթի նա Բեռլինում բանակցություններ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, այսօր Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ վաղը Լոնդոնում բանակցություններ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:










