Ռուսաստանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, աշխատակիցները տարհանվել են
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի առևտրի կենտրոններից «Պորտ»-ում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Թաթարստանի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Ռոդիգինը՝ հավելելով, որ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը՝ մեջբերելով Ռոդիգինի հայտնած տեղեկությունները, դեպքի վայրում աշխատում է 21 միավոր տեխնիկա և 80 հրշեջ-փրկարար, տուժածներ չկան։
Նշվում է նաև, որ առևտրի կենտրոնի շենքից տարհանվել է 20 մարդ, որոնք եղել են տեղի աշխատակիցներ, այդ թվում՝ անվտանգության։
Հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում և տարածվել 20 քմ տարածքի վրա։










