Թունիսի ափերի մոտ նավաբեկության հետևանքով զոհված ապօրինի ներգաղթյալների թիվը հասել է 58-ի
Թունիսի հարավ-արևելյան ափերի մոտ կիրակի նավաբեկության հետևանքով զոհված անօրինական ներգաղթյալների թիվը հասել է 58-ի: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ հաղորդվել է 48 մարմին հայտնաբերելու մասին:
ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ զոհերի թվում 31-ը թունիսցիներ են, 22-ը՝ այլ պետությունների քաղաքացիներ: Մնացած բոլոր զոհերի ինքնությունն այս պահին դեռ հայտնի չէ:
Դեպքի վայր ժամանած Ազգային գվարդիայի ստորաբաժանումները և երկրի ռազմածովային ուժերը փրկել են 68 ներգաղթյալի:










