Չինաստանում 1-դարյա շինությունը տեղափոխել են 54 մետրով ու շրջել մոտ 90 աստիճանով (տեսանյութ)
Չինական Շանհայում 98 տարի առաջ կառուցված շինությունը տեղափոխել են 54 մետրով ու շրջել մոտ 90 աստիճանով։ Այդկերպ բանվորները տեղ են ազատել առևտրի կենտրոնի կառուցման համար, հայտնում է Nd Tv-ն։
Պատմական շինության տեղափոխումը տևել է մոտ 2 շաբաթ ու տեղի է ունեցել հատուկ ռելսերի օգնությամբ։ Օգտագործվել են համակարգչային կառավարմամբ հիդրավլիկ մեխանիզմներ։
«Մենք աշխատել ենք մի քանի փուլով, որովհետև տարածքը շատ սահմանափակ էր։ Արդյունքում՝ շենքը տեղակայվել է այնպես, որ դրա դիմացի մասը լինի այցելուներին դեմ-դիմաց»,- ասել է նախագծի ղեկավար Շենա Վեյը։










