Լոնդոնի կենտրոնի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել

23:45 • 06.06.18

Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել Mandarin Oriental հյուրանոցում, որը գտնվում է Նայթսբրիջ թաղամասում: Այս մասին հունիսի 6-ին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ այրվում է հյուրանոցի տանիքը: Շենքի մոտ են գտնվում փրկարարական հաշվարկները: Վերջին տվյալների համաձայն՝ Mandarin Oriental-ում արդեն 120 հրշեջ փրկարար է աշխատում, շուրջ 20 միավոր տեխնիկա է բերվել դեպքի վայր:

Հրդեհի բռնկման պատճառները պարզված չեն: Տեղեկություն չի ստացվել նաև տուժածների մասին:

Տեսանյութն՝ այստեղ: