Ավստրալիայում կինը հեպատիտ «Ա»-ով վարակված նուռ է կերել ու մահացել
Ավստրալիայում 64-ամյա կինը մահացել է հեպատիտ «Ա»-ից, որը պարունակվել է Եգիպտոսից բերված սառեցված նռան մեջ: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Ավստրալիայի առողջապահության նախարարությանը:
Ապրիլին Ավստրալիայի իշխանությունները նախազգուշացրել են քաղաքացիներին Եգիպտոսից բերված սառեցված նռան խմբաքանակում հեպատիտ «Ա»-ի վիրուսի հնարավոր պարունակության մասին: Ընդ որում՝ Եգիպտոսում այդ նուռն արտադրել է ավստրալական ընկերություն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարակ պարունակող խմբաքանակից վաճառվել է 2000 փաթեթ նուռ: Երկրի բնակիչներին կոչ են արել ազատվել կասկածներ հարուցող ապրանքից:
Նշվում է, որ նռից վարակված ևս 24 մարդու հաջողվել է բուժել:
Հեպատիտ «Ա»-ն ախտահարում է լյարդը: Սովորաբար այն փոխանցվում է սեռական ճանապարհով կամ աղտոտված սննդամթերքին կամ առարկաներին դիպչելու միջոցով:










