Ստրասբուրգում պայթյուն է որոտացել. կա 11 տուժած (լուսանկարներ)

12:53 • 06.06.18

Ֆրանսիական Ստրասբուրգի նավահանգստային հատվածում գտնվող հացահատիկային ամբարում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 11 մարդ:

Europe1-ի հաղորդմամբ՝ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Նշվում է, որ այժմ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, այդ թվում՝ 70 հրշեջ: Դեպքի վայր տանող ճանապարհը փակ է: