Հրապարակվել է խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը. Հայաստանի դիրքերը նվազել են 7 կետով
Տնտեսության և խաղաղության միջազգային ինստիտուտը կազմել է խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը: Հայաստանն այս տարվա ցանկում հայտնվել է 120-րդ հորիզոնականում 163 երկրից:
Հարևաններից Վրաստանը զբաղեցրել է 102-րդ, Ադրբեջանը՝ 132-րդ, Թուրքիան՝ 149-րդ տեղը:
Ռուսաստանն այս ցանկում 154-րդն է: Ամենից խաղաղասեր երկիր է ճանաչվել Իսլանդիան: Ցանկի վերջին հորիզոնականում Սիրիան է:
Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի երկրներում ամենամեծ անկումը գրանցել է Հայաստանը՝ 7 տեղ կորցնելով համաշխարհային վարկանշային ցանկում: Դրա պատճառներից մեկը նշվում է Ադրբեջանի հետ հակամարտությունն ու 2016-ին տեղի ունեցած բախումները Լեռնային Ղարաբաղում:










