ԱՄՆ նախագահը մոռացել է God Bless America երգի բառերը՝ հայտնվելով անհարմար դրության մեջ (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մոռացել է երկրի, թերևս, ամենահայտնի հայրենասիրական երգերից մեկի բառերը, ինչի հետևանքով հայտնվել է անհարմար դրության մեջ:
Ինչպես նշում է The Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ, երբ զինվորական երգչախումբը սկսել է կատարել Իրվինգ Բեռլինի հայտնի երգը:
Սկզբում Թրամփը երգել է առաջին տողը, բայց չի կարողացել այն ավարտին հասցնել: Հետո նախագահը, զգալով, որ բառերը սխալ է ասում ու չի հիշում դրանք, նախընտրել է պարզապես լուռ կանգնել՝ ժամանակ առ ժամանակ կրկնելով միայն God Bless America արտահայտությունը:










